Հայաստան է ժամանել ՌԴ զինված ուժերի հարավային ռազմական օկրուգի հրամանատար, բանակի գեներալ Ալեքսանդր Դվորնիկովը

RD

 Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատար, բանակի գեներալ Ալեքսանդր Դվորնիկովը եկել է Հայաստան, նա հանդիպում է ունեցել պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ։

Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը․

«Մայիսի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՌԴ զինված ուժերի հարավային ռազմական օկրուգի հրամանատար, բանակի գեներալ Ալեքսանդր Դվորնիկովին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Սյունիքի մարզում ստեղծված իրադրությունն ու դրա հանգուցալուծման ուղիները, Հայաստանի Հանրապետության զինված ուժերում մեկնարկած բարեփոխումները, անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցերի։

Զրուցակիցները բարձր են գնահատել երկկողմ ռազմական համագործակցության մակարդակը և վստահություն հայտնել, որ նախանշված ծրագրերը կիրականացվեն ժամանակին և ամբողջ ծավալով»։

Ձեզ կհետաքրքրի...