«Մենք խաղաղ էինք մեր լեռների պես, Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ». Ժոնաթան Լաքոտ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը Ֆեյսբուքի իր էջում ինքնատիպ կերպով է անդրադարձել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններին: Ֆրանսիացի դիվանագետը հայերեն և ֆրանսերեն լեզուներով մեջբերել է Հովհաննես Շիրազի «Էքսպրոմտը»:
«Մենք խաղաղ էինք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ:
Մենք ձեր դեմ ելանք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես ոռնացիք վայրագ:
Բայց մենք հավերժ ենք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես կկորչեք վայրագ»,- գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը: