Ես միշտ սիմպատիա եմ ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ․ ադրբեջանցի լրագրող
Ադրբեջանցի լրագրող Էյնուլլա Ֆաթուլլաևը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է Լևոն Տեր-Պետրոսյանի նկարը և կից գրել․
«Ես միշտ սիմպատիա եմ ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ, մենք նաև անձնական շփում ենք ունեցել 2005-ին, ես մոտ երկու ժամ լսել եմ նրան Երևանի Մատենադարանում։ Ինչու՞ եմ ես համակրում Լևոնին․ Կովկասի ամենախելացի քաղաքական գործիչներից մեկը․ միշտ անկեղծ է իր ժողովրդի հետ բոլոր քաղաքական ամբիոններից։ Այսօր Լևոնը հայտարարեց, որ չկա Հայաստան պետություն որպես այդպիսին ու որ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ», «Ոչ մի թիզ հող» արտահայտությունները թաղեցին Հայաստան պետությունը։
Շատ հետաքրքիր ելույթ էր, անպայման կարդացեք»։
civic.am