Ջրահեռացման համակարգը մաշվել էր, ջրի զգալի կորուստ էր լինում. ինչ շինաշխատանքներ են ընթանում հրապարակում

Jraheracman hamakarg

 Գրեթե 1.5 ամիս է՝ Երեւանի Հանրապետության հրապարակի երաժշտական շատրվանների հարակից հատվածը քանդված է: Նախ, որոշակի հատված փակել էր ցելոֆանով, ու ներսում ինչ-որ աշխատանքներ էին ծավալվում, հիմա դրանք բացել են, տեսանելի հատվածում սալիկների թարմացում է նկատվում, բայց աշխատանքները դեռ ընթացքի մեջ են:

Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը «Հայկական ժամանակին» հայտնեց, որ շինարարությունն արդեն ավարտի փուլում է, նախատեսվում է աշխատանքներն ավարտել այս ամսվա վերջին: Սակայն նա նշեց, որ հրապարակի շինարարության բուն նպատակը բոլորովին էլ նոր սալիկներ տեղադրելը չի եղել:

«Հանրապետության հրապարակում վերականգնվում էր երաժշտական շատրվանների ջրային համակարգը, իրականացվում էին ստորգետնյա աշխատանքներ: Ջրահեռացման համակարգը մաշվել էր, ջրի զգալի կորուստ էր լինում, բացի դրանից, ջուրը լցվում էր շատրվանի լուսա-ձայնային մեխանիզմների հորանը»,- մանրամասնեց Կարապետյանը՝ հավելելով՝ խնդիրն արդեն կարգավորվել է:

Իսկ քանի որ ջրային համակարգի խնդիրները վերացնելու համար սալիկները հեռացնելու անհրաժեշտություն էր առաջացել, որոշվել է նորացնել ու թարմացնել նաեւ տարածքի սալիկները: 

armtimes.com

Ձեզ կհետաքրքրի...