Երևանում՝ Նար-Դոսի՝ ժողովրդին հայտնի «Դագաղների» փողոցում, «Բաքսյոր Վաղոյի» վրա կրակոց արձակողն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն.

krakocner

 SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի, ոստիկանության Մարաշի բաժանմունքի և Հայաստանի քննչակամ կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ծառայողների կողմից կատարված բացատրական աշխատանքների արդյունքում ոստիկանության կենտրոնական բաժին է ինքնակամ ներկայացել Երևան քաղաքի բնակիչ 34-ամյա Նարեկ Սամսոնյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է մայիսի 13-ին Նար-Դոսի՝ ժողովրդին հայտնի «Դագաղների» փողոցում իր մոտ եղած ատրճանակով Երևանի բնակիչ՝ 24-ամյա Վաղինակ Բաղյանի վրա կրակելու և դեպքից վայրից փախուստի դիմելու մեջ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա ոստիկանության կենտրոնական բաժնից ներկայացվելու է քննական բաժին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետ Սիմոն Հարությունյանի որոշմամբ քննչական խմբի ղեկավար նշանակված ավագ քննիչ Դալաքյանի որոշմամբ ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի (սպանության փորձ) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերքը կրելը; պահելը, օգտագործելը) հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում նշանակվել էին մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական, կենսաբանական և դատաձգաբանական։ Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, նշված քրգործը հարուցվել էր  մայիսի 13-ին Նար-Դոսի փողոցում տեղի ունեցած կրակոցի փաստով, ինչի հետևանքով «պարանոցի ծակած վերք՝ հարցականով» ախտորոշմամբ թիվ 1 համալսարանական հիվանդանոց էր ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել Երևան քաղաքի Քաջազնունու փողոցի բնակիչ՝ 24-ամյա Վաղինակ Բազեյանը։ Հիվանդանոցի բժիշկներին հաջողվել էր փրկել նրա կյանքը, սակայն նա դեռևս մնալու էր վերակենդանացման բաժանմունքում, բժիշկների հսկողության տակ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանության կասկածանքով որոնվում էր Երևան քաղաքի բնակիչ՝ 34-ամյա Նարեկ Սամսոնյանը, ով այդ օրը, ժամը 18։10-ի սահմաններում Նար-Դոսի փողոցի 39/ա հասցեի դիմացի փողոցի հատվածում իր Nissan Murano մակնիշի ավտոմեքենայով էր եղել, երբ, ըստ նախնական տեղեկությունների, Վ. Բազեյանը իջել էր իր Toyota Camry մակնիշի ավտոմեքենայից և ձեռքով մի քանի անգամ հարվածել և կոտրել էր Ն. Սամսոնյանի ավտոմեքենայի հետևի ապակին, որից հետո վերջինս իր ավտոմեքենայի միջից դեռևս չպարզված տիպի ատրճանակից կրակել էր Վ. Բազեյանի ուղղությամբ, ով էլ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել էր հիվանդանոց։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր պարկուճը և արնանման հետքեր։ Թիվ 1 համալսարանական հիվանդանոցի բժիշկների պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում վիրահատական միջամտության շնորհիվ վիրավորի պարանոցից հեռացվել էր գնդակը։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում էին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Ն. Սամսոնյանին և հանացործության գործիք հանդիսացած ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ։

shamshyan.com

Ձեզ կհետաքրքրի...