Ջանքեր են գործադրվում լարվածությունը և սահմանին իրավիճակը շտկելու համար. Պեսկովը՝ Պուտինի դիրքորոշման մասին

Peskov

6110511 19.12.2019 19 декабря 2019. Заместитель руководителя администрации президента РФ — пресс-секретарь президента РФ Дмитрий Песков на большой ежегодной пресс-конференции в Центре международной торговли на Красной Пресне. Сергей Гунеев / РИА Новости

 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համոզված է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների կատարումն այլընտրանք չունի: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Նախագահը համոզված է, որ եռակողմ պայմանավորվածությունների կատարումն այլընտրանք չունի, եւ այժմ եռանդուն ջանքեր են գործադրվում լարվածությունը լիցքաթափելու եւ սահմանին իրավիճակը շտկելու համար», — ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

Պեսկովը դժվարացել է պատասխանել այն հարցին, թե արդյոք Պուտինը ստացել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նամակը ռազմական օգնության մասին: Նա նշել է, որ «այդ բոլոր հարցերը բազմիցս քննարկվել են երկկողմ շփումների ընթացքում»:

Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանը մշտական կապի մեջ է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի իրադրության կարգավորման հարցով:

Ձեզ կհետաքրքրի...