Կութի ուղղությամբ հակառակորդը ոչ միայն չի նահանջել, այլ վերջին երկու օրերին առաջխաղացում է ունեցել. համայնքապետ

Kut i ughutyun

 Ադրբեջանցի զինվորները Կութ գյուղի ուղղությամբ հետ չեն գնացել։ Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց, որ հակառակորդը երեկվա առաջխաղացումից հետո ո՛չ առաջացել է, ո՛չ էլ հետ գնացել։

«Կարծում եմ՝ առաջխաղացում չպետք է լինի, պետք է կարողանանք պաշտպանել։ Մենք ամուր պետք է պահենք մեր սահմանները, այդ դեպքում չեն առաջանա։ Գիտակցում ենք, որ մեր փոքր երկիրը պատերազմի մեջ է հզոր Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, որոնց բանակը մի քանի անգամ գերազանցում է»,-ասաց Հակոբ Ավետյանը՝ հավատացնելով, որ չնայած դրան սահմանամերձ գյուղերի բնակիչները՝ փոքրից մեծ պատրաստ են պայքարել բանակի հետ միասին։

Համայնքապետը հույս հայտնեց, որ հարցը բանակցություններով կլուծվի և ռազմական բախումներից զերծ կմնանք։

Նշենք, որ ՊՆ-ն երեկ հայտարարել էր, թե ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների մի քանի խումբ վերադարձել է իրենց ելման դիրքեր՝ առանց հստակեցնելու, թե որ հատվածներում են նահանջել։ Համենայն դեպս՝ Կութի ուղղությամբ հակառակորդը ոչ միայն չէր նահանջել, այլ վերջին երկու օրերին՝ մայիսի 16-17-ին, առաջխաղացում ունեցել։

Ձեզ կհետաքրքրի...