ՀԱՊԿ-ում տագնապով են հետևում Սյունիքի սահմանամերձ շրջաններում իրավիճակի զարգացմանը
ՀԱՊԿ-ում տագնապով են հետևում Հայաստանում՝ Սյունիքի մարզի սահմանային շրջաններում իրավիճակի զարգացմանը: Ինչպես հայտնում է «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքը, այս մասին, ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի արդյունքներն ամփոփելով, հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
«ՀԱՊԿ-ում տագնապով ուշադիր հետևում են ՀՀ Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում իրավիճակի զարգացմանը: Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը դարձել է այսօրվա մեր նիստի քննարկման հարցերից»,- ասել է նա: