Արաբա-իսրայելական լարվածության խորացումից ի վեր Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 4070 հրթիռ

Israel Paghestin

 Արաբա-իսրայելական հակամարտության վերջին սրացումներից ի վեր Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 4070 հրթիռ, որոնցից 610-ը ընկել է անկլավի մեջ՝ փոխանցում է РИА Новости-ն:

Իսրայելական բանակի տեղեկացմամբ՝ ոչնչացվել է հրթիռների մոտ 90 տոկոսը:

Վերջին տվյալներով Իսրայելում մահացել է 12 մարդ, վիրավորվել 50-ը: Թել Ավիվն էլ պատասխան հարյուրավոր գրոհներ է իրականացրել: Պաղեստինցիների շրջանում զոհերի թիվը հասել է 227-ի:

Ձեզ կհետաքրքրի...