Չինական Շենչժենում սկսել է ճոճվել մոտ 300 մետր բարձրության երկնաքերը
Գրեթե 300 մետր բարձրության երկնաքերը Չինաստանի Շենչժեն քաղաքում նորից սկսել է ճոճվել՝ ահաբեկելով վերին հարկերում գործող ընկերությունների աշխատակիցներին, հայտնում է РИА Новости-ն:
SEG Plaza աշտարակի ճաճվելու ժամանակ շենքում եղել է մոտ 15 հազար մարդ, որոնց 90 րոպեի ընթացքում տարհանել են: Ստուգումներից հետո տեղական իշխանությունները հայտարարել են, որ երկնաքերի տատանումների, անկման ցուցիչները ընդունելի սահմաններում են, փորձագետները շենքի հիմնական կառուցվածքում և շենքին հարող տարածքում անոմալիաներ չեն հայտնաբերել, կառույցը համարվել է անվտանգ:
SEG Plaza Tower- ը տեղակայված է քաղաքի առևտրի աշխույժ շրջանում, որը համարվում է աշխարհի ամենամեծ էլեկտրոնիկայի շուկան: Շենքում տեղակայված են տեղական տարբեր ընկերությունների գրասենյակներ և էլեկտրոնիկայի առևտրի կենտրոններ:
SEG Plaza- ն Չինաստանի ամենաբարձր շենքերի ցուցակի 104-րդ տեղում է:
imes.com