ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԻՋԱՆՑՔԻ ԲԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԱՐԴԵՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ Է․ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՒ

Ilham

 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Նիզամի Գյանջեւիի անվան միջազգային կենտրոնում տեղի ունեցած «Հարավային Կովկաս. զարգացման և համագործակցության հեռանկարներ» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է, որ Զանգեզուրի միջանցքի բացման գործընթացն արդեն ընթացքի մեջ է։ Նա մասնավորապես նշել է, որ Բաքուն բազմաթիվ առաջարկներ է արել, որոնք բխում են 2020 թվականի նոյեմբերի 9/10-ի հայտարարությունից եւ առնչվում են հաղորդակցությունների և նոր տրանսպորտային միջանցքների բացմանը: «Կարող եմ ասել, որ աշխատանքներն արդեն սկսվել են այս նախագծի ուղղությամբ և Ադրբեջանն արդեն տեխնիկական և ֆինանսական ռեսուրսներ է հատկացրել: Եվ երբ Զանգեզուրի միջանցքը բացվի, այն նոր հնարավորություններ կընձեռի տարածաշրջանի բոլոր երկրների համար: Ադրբեջանը բաց է համագործակցության և համատեղ ապագայի համար: Մենք հարևաններ ենք և պետք է սովորենք կրկին ինչպես ապրել կողք-կողքի»,- ասել է նամ հավելելով, որ համագործակցության առաջարկ արվել է նաեւ Հայաստանին, քանի որ Զանգեզուրի միջանցքի բացումը կմիավորի Ադրբեջանը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ և միևնույն ժամանակ Հայաստանը երկաթուղային կապ կունենա Ռուսաստանի և Իրանի հետ: «Գործընթացը սկսվել է, ընթացքի մեջ է: Դա հեշտ չէ, բայց սկսվել է և մենք աջակցության կարիք ունենք ինչպես Մինսկի խմբի համանախագահ երկրներից, այդ թվում՝ ԱՄՆ-ից, տարածաշրջանի երկրներից, այդ թվում՝ Թուրքիայից և ԵՄ-ից։Ըստ Ալիեւի ցավալի կլինի, որ Հայաստանը կորցնի այդ հնարավորությունը, քանի որ այն վերջինն է։

«Հրապարակ օրաթերթ»

Ձեզ կհետաքրքրի...