Պետք է շատ զուսպ վերաբերվել նման պատահական հրապարակումներին. Պեսկովը մեկնաբանել է.

Peskov

 Դմիտրի Պեսկովը մեկնաբանելով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Իլհամ Ալիեւի՝ սոցցանցերում հայտնված հայտարարության ենթադրյալ տեքստը սահմանազատման մասին, կոչ է արել զուսպ վերաբերվել նման «պատահական հրապարակումներին» եւ կողմնորոշվել պաշտոնական աղբյուրներով, քանի որ դա փուխր սուբստանց է, եւ շատ լուրջ ջանքեր են գործադրվում իրավիճակի կարգավորման համար։

«Ընդհանուր առմամբ, դա այնքան փուխր սուբստանց է, եւ այնքան լուրջ ջանքեր են գործադրվում այդ իրավիճակը կարգավորելու համար, որ պետք է շատ զուսպ վերաբերվել նման պատահական հրապարակումներին, եւ պետք է կողմնորոշվել միայն պաշտոնական աղբյուրներով»,- ասել է Պեսկովը ՌԻԱ «Նովոստի»-ին՝ ի պատասխան նախօրեին սոցցանցերում ի հայտ եկած եռակողմ հայտարարության տեքստը մեկնաբանելու խնդրանքի։

Ձեզ կհետաքրքրի...