Հասարակություն ԵԿԵԼ ԵՆՔ ԱՆԳԼԻԱՅԻ ԹԱԳՈՒՀՈՒ ՆԱԺԻՇՏԻ ԲՃԻՑ ԲԱՆ ԵՆՔ ՈՒԶՈՒՄ, ՈՐ ՀԱՍՏԱՏԻ, ԷՍ Ի՞ՆՉ ՕՐԻ ԵՆՔ ԸՆԿԵԼ
«Համահայկական ազգային համաձայնությունը» քիչ առաջ հերթական բողոքի ակցիան էր իրականացնում, այս անգամ Բաղրամյան 26-ի մոտ։ Ակցիայի մասնակիցները կոչով դիմեցին նախագահ Արմեն Սարգսյանին։
«Ստորագրեք հրամանագիր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին լիազորություններից զրկելու համար, միակ փրկությունը սա է »,- ասացին նրանք։
«Հայ ժողովուրդ, էս ինչ օրի ենք ընկել։ Էս ինչ բերեցինք մենք մեր գլխին։ Անգլիայի թագուհու նաժիշտի բճից բան ենք խնդրում, որ հաստատի։ Լավ կլինի, որ հաստատես, միանգամից քոնն էլ հաստատես։ Մենք քեզ որպես նախագահ չենք էլ տեսնում։ Լավ, դու չես տեսնու՞մ ինչ է կատարվում էս ժողովրդի գլխին։ Ես կրկին դիմում եմ կոչով ժողովրդին։ Դուրս եկեք, դուրս եկեք փողոց»,- այս մասին մեկնարկած ակցիայի ժամանակ ասաց Պավլիկ Մանուկյանը, որը ևս մասնակցում էր ակցիային։
«2019 թվականի հունվարի 14-ի ՆՀ-5-Ա Ձեր հրամանագրով Նիկոլ Փաշինյանը նշանակվել է ՀՀ վարչապետ: Իսկ 2021 թվականի ապրիլի 25-ի ՆՀ-80-Ա Ձեր հրամա-նագրով ընդունվել է ՀՀ կառավարության հրաժարականը: ՀՀ կառավարության հրաժարականի հիմք է հանդիսացել ՀՀ Սահմանադրության 158-րդ հոդվածով նախատեսված վարչապետի կողմից հրաժարականի ներկայացումը:
ՀՀ Սահմանադրության 158-րդ հոդվածի համաձայն՝ վարչապետի կողմից հրաժարական ներկայացվելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու դեպքում Կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր Կառավարության կազմավորումը:
ՀՀ Սահմանադրության 158-րդ հոդվածի վերլուծությունից բխում է, որ վարչապետի հրաժարականի դեպքում կառավարության հրաժարականի փաստով պետք է վարչապետի պաշտոնը համարվի թափուր, իսկ ՀՀ Կառավարության մնացած անդամները պետք է շարունակեն իրենց պարտականությունների կատարումը:
Հարկ ենք համարում հիշեցնել, որ հիմք ընդունելով ՀՀ վարչապետի հրաժարականի փաստը, ՀՀ Ազգային Ժողովը սույն թվականի մայիսի 3-ի և մայիսի 10-ի լիագու-մար նիստերի օրակարգում ընդգրկել է «ՀՀ վարչապետի ընտրություն» հարցը. ՀՀ Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացվել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, որը չի ընդունվել:
Հասկանալի է, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի թեկնածությունը պետք է տեղավորվի ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված իրավակարգավորումների շրջանակներում, սակայն Սահմանադրական կարգավորումների տրամաբանությամբ որևէ ձևակերպում չի՛ կարող մեկնաբանվել, որ ձախողված ու հրաժարական տված ՀՀ վարչապետը, որը երկու անգամ չի՛ ընտրվել ՀՀ ԱԺ-ի կողմից, որը երկիրը հասցրել է ճգնաժամային իրավիճակի ու բազմիցս խախտել է ՀՀ Սահմանադրությունը, կարող է լինել ՀՀ վարչապետի պաշտոնակատար։ Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ վարչապետի պաշտոնակատարի պարտականությունների կատարումը հակասում է ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված կարգավորումներին:
Համաձայն ՀՀ Սահմանադրության 123-րդ՝ «Հանրապետության նախագահի կարգավիճակը և գործառույթները» վերտառությամբ հոդվածի՝
« 1. Հանրապետության նախագահը պետության գլուխն է:
2. Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը:
3. Հանրապետության նախագահն իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է և առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով:
4. Հանրապետության նախագահն իր գործառույթներն իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով:»:
Հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության 123-րդ հոդվածի դրույթները, պահանջում ենք Ձեզանից անհապաղ ստորագրել հրամանագիր՝ Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապե-տի և ՀՀ վարչապետի պաշտոնակատարի պաշտոնից ազատելու մասին:
Մենք բոլորս պատասխանատու ենք, թե´ մեր նախնիների հիշատակի, թե´ մեր սերունդների առջև: Չի՛ կարելի Սահմանադրական շրջանցումների մեկնաբանությամբ համազգային շահերը զոհաբերել քաղաքական եսակենտրոն շահերին, և ՀՀ վարչապետի պաշտոնակատարի լիազորությունները թողնել Հայաստանի պետականության համար վտանգավոր թիվ մեկ անձի՝ Նիկոլ Փաշինյանի քմահաճույքին:
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ (ՀԱՀ) շարժումն իր բոլոր քաղաքական և հասարակական կառույցներով հանդերձ հայտարարում է․ վտանգվա՛ծ է Հայաստանի Հանրապետության պետականությունը։
ՀԱՀ մտավորականների խորհրդի համակարգող՝
Արթուր Արմին Բաբայան
ՀԱՀ քաղաքական կուսակցությունների խորհրդի համակարգող՝
Գևորգ Հովսեփյան
ՀԱՀ հասարակական կազմակերպությունների խորհրդի համակարգող՝
Տարոն Վասիլյան
ՀԱՀ հասարակական նախաձեռնությունների խորհրդի համակարգող՝
Աշոտ Կոշկակարյան»,- ասվում է պահանջ- դիմումի մեջ։
«Հրապարակ օրաթերթ»