Ըստ նոր հետազոտության, շաբաթական հավելյալ աշխատելու դեպքում (overtime work) մեծանում է վաղաժամ մահվան հավանականությունը

Artajam

Փորձագետների կարծիքով տնտեսական անկայունության հետևանքով, աշխատանքային ժամերի զգալի աճը է նկատվում։ Եթե Դուք աշխատում եք շաբաթական 55 ժամից ավելի, ապա պետք է հաշվի առնեք, որ այն Ձեր առողջության համար լուրջ վտանգ է ներկայացնում։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) կողմից կատարված նոր վերլուծության համաձայն, արտաժամյա աշխատանքի հետևանքով յուրաքանչյուր տարի մահանում է շուրջ 745,000 մարդ: Ուսումնասիրությունը, որը հրապարակվել է Environment International ամսագրում, աշխատաժամանակի տևողության հետ կապված մահվան դեպքերի առաջին գլոբալ վերլուծությունն է:

Ուսումնասիրության մեջ ներկայացված վերջին վիճակագրության համաձայն՝ 2016 թվականին շաբաթական առնվազն 55 ժամ աշխատելու արդյունքում մոտ 398,000 մարդ մահացել է կաթվածից, իսկ ևս 347,000-ը՝ սրտի հիվանդությունից:

2000-ից 2016 թվականների ընթացքում արտաժամյա աշխատանքի արդյունքում սրտի հիվանդություններից մահացությունների թիվն աճել է 41,5% -ով, իսկ կաթվածից` 19%-ով: Ավելին, մահվան դեպքերի 72%-ը տեղի է ունենում տղամարդկանց մոտ: Բացի այդ, իրական ռիսկը կապված է միջին տարիքի և տարեց մարդկանց հետ՝ 45-ից 74 տարեկան։ Ներկայումս աշխարհի բնակչության 8.9%-ն աշխատում է արտաժամյա ռեժիմով՝ շաբաթական 55 ժամ կամ ավելի:  Ամենաբարձր ցուցանիշը Հարավարևելյան Ասիայայի երկրներում է, իսկ ամենացածրը՝ Եվրոպայում:

Հատկանշական է նաև, որ 2010-2016 թվականների ընթացքում 55 և ավելի ժամ աշխատող մարդկանց թիվը զգալիորեն ավելացել է։ Աշխատանքային ժամերի այս աճը  տնտեսական անկայունության լավագույն արտացոլումն է:

Փորձագետները նաև նշել են, որ սմարթֆոններն ու դյուրակիր համակարգիչները նպաստել են աշխատանքային նոր մշակույթի ձևավորմանը, որի ընթացքում մարդկանց աշխատանքային ժամերը երբեք չեն կարող իսկապես ավարտվել։ Ավելին, COVID-19 համաճարակը միայն խորացնում է այս միտումը։

«COVID-19-ը համաճարակը փոխել է շատերի աշխատանքի ձևը: Հեռավար աշխատանքը շատ ոլորտներում դարձել է նորմ՝ ջնջելով տան և աշխատավայրի սահմանները: Բացի այդ, մեծ թվով ընկերություններ ստիպված են կրճատել իրենց աշխատակիցներին կամ փակել գրասենյակները՝ որպեսզի գումար խնայեն, իսկ նրանք, ովքեր շարունակում են մնալ այդ ընկերություններում՝ ստիպված են աշխատել ավելի երկար։ Չարժե վտանգել սեփական առողջությունը հանուն աշխատանքի՝ ցանկացած աշխատանքի»,- ասել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմը։

 

ita.am

Ձեզ կհետաքրքրի...