Ադրբեջանական Հանրապետությունը որևէ դեպքում չի կարող հավակնել նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքին. Ոսկանյան

Voskanyan

 Կրկին կուզենայի հիշեցնել, որ Ադրբեջանական Հանրապետություն հորջորջվող արհեստածին կազմավորումն ինքն իրեն պաշտոնապես հռչակել է 1918-20թթ. թուրքական սվինների վրա առաջին անգամ աշխարհի քարտեզին հայտնված Ադրբեջանական Ժողովրդական Հանրապետության իրավահաջորդ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության անդամ, իրանագետ Վարդան Ոսկանյանը: 

Նա, մասնավորապես, նշել է. «Այս առուոմով այն որևէ դեպքում չի կարող հավակնել նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքին՝ ընդ որում, ոչ միայն Հայաստանում իբր անկլավների առումով, այլ նաև իր ներկայիս բուն տարածքի որոշ հատվածներում, որովհետև 1918-20թթ. ԱԺՀ տարածքը և սահմանները եղել են խիստ անորոշ։

Ձեզ կհետաքրքրի...