Նախագահի հրամանագրով Էդվարդ Ասրյանը նշանակվել է ԳՇ պետի տեղակալ

Nor nshanakum

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկության հիման վրա նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Էդվարդ Ասրյանին զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ — Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ նշանակելու մասին:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Էդվարդ Ասրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ — Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ ազատելով նրան Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետի պաշտոնից»,- նշված է նախագահի հրամանագրում:

Ձեզ կհետաքրքրի...