ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրամանով Արարատի մարզի ոստիկանապետ է նշանակվել.
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 22-ին ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրամանով Ոստիկանության գնդապետ Գրիշա Ամիրխանյանը նշանակվել է Ոստիկանության Արարատի մարզային վաչության պետ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով Գ․ Ամիրխանյանը ազատվել է Ոստիկանության Էրեբունու բաժնի պետի պաշտոնից։ Գ․ Ամիրխանյանը իրավապահ համակարգում համարվում է հնաբնակ և իր գործի գիտակ, ոստիկանության համակարգի «ամենաօպերատիվնիներից է»։