Հաստատվել են միասնական քննությունների օրերը
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի պաշտոնակատարի հրամանով՝ հաստատվել են 2021 թվականի միասնական քննությունների օրերը: Համաձայն հրամանի` միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը՝
8.06.2021 թ. — «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Համաշխարհային պատմություն».
11.06.2021 թ. — «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Իտալերեն», «Իսպաներեն», «Պարսկերեն».
15.06.2021 թ. — «Հայոց լեզու և հայ գրականություն».
18.06.2021 թ. — «Մաթեմատիկա».
22.06.2021 թ. — «Հայոց պատմություն», «Ֆիզիկա».
25.06.2021 թ. — «Քիմիա», «Ռուսաց լեզու»:
Բուհերի ընդունելության բանավոր քննությունները տեղի կունենան հունիսի 26-ից հուլիսի 8-ն ընկած ժամանակահատվածում։