Սյունիքի մարզի` Դավիթ Բեկ գյուղի մոտակայքում հայտնաբերվել է 3 հատ «Գրադ» կայանքի արկ

Grad

 Մայիսի 24-ին՝ ժամը 12:10-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Դավիթ Բեկ գյուղի մոտակայքում հայտնաբերվել է 3 հատ արկ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Դավիթ Բեկ գյուղի վերջնամասում՝ սահմանային հատվածում, հայտնաբերվել է 3 հատ «Գրադ» կայանքի արկ (երկուսը պայթուցիչով):

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Ձեզ կհետաքրքրի...