Սոթքում գտնվող «Զոդ ուինդ» ընկերությունը դատի է տվել ՀՀ կառավարությանը
«Զոդ ուինդ»-ը Հայաստանի կառավարությունից պահանջում է բիզնեսին պատճառված 5 միլիոն դոլար վնասի փոխհատուցում:
Նոյեմբերի 25-ին ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները քայլելով մտել են ՀՀ տարածք Սոթքի հատվածում ու գրավել հողմային էլեկտրաէներգիա արտադրող «Զոդ ուինդ» ընկերության հողմակները, շենքերն ու հողերը։
Ընկերությունը դիմումներ է գրել կառավարություն, բայց կառավարությունը նույնիսկ հարկ չի համարել դրանց պատասխանել։
Հունիսին կայանալու է այս գործով առաջին նիստը։