Անընդունելի է, որ կազմակերպություններն ու ընկերությունները շարունակում են գործարքները Ադրբեջանի նման բռնապետության հետ. Սերժ Թանկյան
Սերժ Թանկյանը գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում՝ աշխարհի ուշադրությունը հրավիրելով բռնապետական Ադրբեջանի իրականացրած պատերազմական հանցագործությունների վրա: Երաժիշտը մասնավորապես գրել է.
«Անընդունելի է, որ կազմակերպություններն ու ընկերությունները շարունակում են գործարքները Ադրբեջանի նման բռնապետության հետ, որը պատերազմական հանցագործություններ է կատարում, խախտում է միջազգային իրավունքը՝ պահելով հայ ռազմագերիներին և անօրինական կերպով ներխուժելով Հայաստանի տարածք: Անընդունելի է»,- նշել է Սերժ Թանկյանը: