Գերեվարվել են Կութի հատվածից, իրավիճակը հիմա էլ է շատ լարված. Գեղամասարի համայնքապետ

Larvac

 Պաշտպանության նախարարությունը քիչ առաջ տեղեկություն տարածեց, որ մայիսի 27-ի վաղ առավոտյան, Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։

Գեղամասարի համայնքապետ Հակոբ Ավետյանն ArmDaily.am-ի հետ զրույցում հայտնեց, որ այս պահին էլ սահմանին իրավիճակը լարված է։ «Գերեվարվել են Կութի հատվածից, շատ բան չեմ կարող ասել, ու տեղեկատվության ցանկացած արտահոսք կարող է վնասել։

Իրավիճակը լարված է, կրակոցներ են հնչել։ Հիմա մերոնք ամեն ինչ անում են, որ տղաներին հետ բերեն, այս պահին բանակցություններ են ընթանում»։

Նա նաև տեղեկացրեց, որ չնայած կրակոցներին՝ վիրավորներ և զոհեր չունենք։

Ձեզ կհետաքրքրի...