Առաջին անգամ Արցախը պաշտոնապես չի հրավիրվել և չէր մասնակցում ՀՀ-ում տեղի ունեցող տոնական միջոցառումներին. Արշավիր Ղարամյան

Arshavir

 Ուղիղ երկու տարի առաջ ՀՀ իշխանությունը զավթած «քյոսագալդիները» (ծաղրածուները) մեկ տարի շարունակ գաղտնի քայքայիչ գործնեություն իրականացնելով Արցախի ինքնիշխանության դեմ, բացահայտ գրոհի անցան՝

առաջին անգամ մեր նորօրյա անկախության ընթացքում Արցախը պաշտոնապես չի հրավիրվել և չէր մասնակցում ՀՀ-ում տեղի ունեցող տոնական միջոցառումներին: Այս մասին facebook-ի իր էջում գրել է Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Շնորհավորում եմ բոլորիս՝ Հայոց պետականության վերածննդի խորհրդանիշը դարձած, Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ:

Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը և Հայ Ժողովրդին»:

Ձեզ կհետաքրքրի...