ԵՏՄ պետությունները կխթանեն փոխգործակցությունն ավիաշինության ոլորտում. factor

Aviashunutyun

 Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) պետությունները կխթանեն փոխգործակցությունն ավիաշինության ոլորտում, կստեղծեն նոր կոոպերատիվ շղթաներ: Այս մասին ԵՏՀ արդյունաբերության խորհրդատվական կոմիտեի նիստում ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի կոլեգիայի անդամ Արտակ Քամալյանը, գրում է «ԲԵԼՏԱ»-ն։ «Նախատեսվում է նաև ստեղծել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում ներմուծման փոխարինման հանձնաժողով։ Միության բոլոր երկրները հաստատեցին ավիաշինության ոլորտում համագործակցության կարևորությունը և պատրաստակամություն հայտնեցին շարունակել աշխատել այս ոլորտում»,- տեղեկացրել են մամուլի ծառայությունից: ԵՏՀ նախարարը նշել է, որ ռուսական կողմն արդեն գործընկերներին է ներկայացրել համագործակցության իր առաջարկները: Մասնավորապես, անդամ պետությունների տարածքում կազմակերպել օդանավերի խոշորահանգույց հավաքում, իրականացնել ինքնաթիռների հավաքումն ու վաճառքից հետո սպասարկումը Միացյալ ինքնաթիռների կորպորացիայի («UAC» PJSC) հիման վրա: Արտակ Քամալյանի խոսքով՝ ԵՏՄ ավիացիոն արդյունաբերությունը մեծ ներուժ ունի հետագա աճի և իր դիրքերը ներքին ու համաշխարհային շուկաներում ամրապնդելու համար, և դա պետք է ամբողջությամբ իրացվի: Տաթև Ֆռանգյան

factor.am

Ձեզ կհետաքրքրի...