Արքայազն Հարրիին և Մեգան Մարքլին մեղադրել են գողության համար

Gogher
 Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ ІІ-ի թոռանը՝ Հարրիին ու նրա կնոջը՝ Մեգան Մարքլին գողության համար մեղադրանք են ներկայացրել: Խոսքը 425 հազար դոլարի մասին է, որը, ինչպես գրում է Daily Mail-ը, ենթադրաբար անհետացել է «Sussex Royal» բարեգործական ֆոնդից:
Մեղադրանքների հետ կապված հատուկ հետաքննություն է իրականացրել բարեգործության մասով հատուկ հանձնաժողովը:
Նշվում է, որ գումարի կեսը հավանաբար օգտագործվել է փաստաթղթավորման համար, մյուս մասը, որը պետք է ուղղվեր աղքատներին օգնություն տրամադրելուն, հայտնվել է «Travalyst» ընկերության հաշվին: Այս ընկերության բաժնեմասերի 75 տոկոսը պատկանում է Հարրիին: Փորձագետները քննել են միջադեպը և եզրակացությունը հրապարակել «Mirror» պարբերականում:
«Հանձնաժողովն ավարտել է ստուգումը և հանգել այն եզրակացության, որ բարեգործական կազմակերպության գործունեությունն օրինական է և պատշաճ»,- ասված է փաստաթղթի մեջ:
armtimes.com

Ձեզ կհետաքրքրի...