Լապշինը գրել է, թե ինչի համար են պետք հայ ռազմագերիները Ադրբեջանին
«Հայ զինվորականների գերեվարումն Ադրբեջանին պետք էր ապագա առևտրի համար»․
Ռուս-իսրայելցի հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը Facebook-ի իր էջում գրել է․ «Ադրբեջանի գլխավոր թերթերից մեկը՝ Musavat-ը, ուղիղ տեքստով գրում է, որ հայ զինվորականների գերեվարումն անհրաժեշտ էր ապագա առևտրի համար:
Տեքստի ընդգծված մասի բառացի թարգմանությունը՝ «մենք նրանց անվերջ չենք պահի և առևտրից հետո հետ կվերադարձնենք»։ Առևտրի տակ, ըստ ամենայնի, զինվորների դիմաց տարածքային զիջումներ են ենթադրվում։ Ձեզ դա զարմացնո՞ւմ է։ Անձամբ ես այդ մասին միշտ ասել եմ»։