Աթենքից Վիլնյուս թռչող օդանավի հարկադիր իջեցման միջադեպից հետո Ուկրաինայի օդային տարածքը փակվել է Բելառուսում գրանցված օդանավների համար

Belarus

 Ուկրաինայի կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել այն որոշմանը, որով՝ մայիսի 29-ի կեսգիշերից փակում է օդային տարածքը Բելառուսում գրանցված օդանավների համար։ Նշենք, որ մայիսի քսանվեցից Ուկրաինան դադարեցրել է ավիահաղորդակցությունը Բելառուսի հետ՝ Աթենքից Վիլնյուս թռչող օդանավի հարկադիր իջեցման միջադեպից հետո։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ryanair ավիաընկերության ինքնաթիռը, որը թռչելիս է եղել Աթենք-Վիլնյուս երթուղով, Բելառուսի տարածքի մեծ մասի վրայով անցնելուց և Լիտվայի հետ սահմանին մոտենալուց հետո փոխել է ընթացքը և շարժվել Մինսկի ուղղությամբ: Մինսկի օդանավակայանից հայտնել էին, որ օդաչուների փոխանցմամբ՝ օդանավը «ականապատված» է եղել, սակայն ստուգումների ընթացքում այդ տեղեկությունը հերքվել է: Վայրէջքից հետո օդանավակայանում ձերբակալվել է Բելառուսում ծայրահեղական ճանաչված NEXTA թելեգրամյան ալիքի նախկին գլխավոր խմբագիր Ռոման Պրոտասևիչը:

Ձեզ կհետաքրքրի...