ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը հերքել է իր հրաժարական տալու մասին լուրը
Այսօր առավոտից լուրեր են տարածվում, թե ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն ազատման դիմում է գրել:
Hraparak.am-ը կապ է հաստատել ԱԱԾ տնօրենի հետ` ճշտելու, թե ճի՞շտ են, արդյոք, նրա ազատման վերաբերյալ լուրերը:
«Չկա նման բան»,-ասաց նա:
-Այսինքն` ազատման դիմում չե՞ք գրել:
-Ոչ, ոչ:
-Իսկ պատրաստվո՞ւմ եք դիմում գրել:
-Էս պահին նման մտադրություն չունեմ: