Ինձ պես մարդկանց հիշում են, երբ վիճակը վատանում է, հենց մի փոքր լավանում է, ասում են՝ շատ պահանջկոտ է. Ռոբերտ Քոչարյան

Erb en hishum

«Ինձ պես մարդկանց հիշում են, երբ վիճակը վատանում է, հենց մի փոքր լավանում է, ասում են՝ շատ պահանջկոտ է։ Ղարաբաղում ես Պետական պաշտպանության կոմիտեն գլխավորեցի, երբ Ղարաբաղի տարածքի ուղիղ կեսը գրավված էր Ադրբեջանի կողմից։ 1994թ․ մայիսին Ղարաբաղի բուն տարածքից երեք անգամ ավելին արդեն մեր վերահսկողության տակ էր։ 1997թ․ տեղափոխվեցի Հայաստան, էլի վիճակը շատ ծանր էր՝ և՛ տնտեսական, և՛ քաղաքական առումով։ Վստահ եմ, որ Հայաստանի համար հնարավոր է ապահովել տնտեսական նոր վերելք, հակառակ դեպքում ես այս պայքարի մեջ չէի մտնի։ Արհեստածին խնդիրներն այնքան շատ են, որ եթե դրանք վերանան, մնացածը շատ հեշտ կլինի կարգավորել։ Տարբերությունը կզգացվի հենց առաջին տարվա ընթացքում, որովհետև մենք աշխատող, արարող ժողովուրդ ենք»։

Ձեզ կհետաքրքրի...