Մեր թիմի սկզբունքային մոտեցումներից մեկն է մասնակցային կառավարումը

365

«Մեր թիմի սկզբունքային մոտեցումներից մեկն է մասնակցային կառավարումը։ Հայաստանը կարիք ունի համախմբել բոլոր կարող ուժերի և անհատների ներուժը։ «365+․ Ապագան սկսվում է հիմա» ծրագիրը տեսլականների, գաղափարների և կոնկրետ գործողությունների համատեղում է։ Մենք առաջարկում ենք աշխատող երկրի կոնցեպցիան․ այն մարդու մասին է, յուրաքանչյուր անհատի համար։ Պետության ներսում պետք է գերիշխի արդարությունը, պետք է բացառվի անպատժելիությունը, ընտրովի արդարադատությունը և պոպուլիզմը։ Հասարակության զարգացման հաջողության հիմնական գրավականը պետք է դառնա ավանդական ու ժամանակակից մոտեցումների և արժեքների օպտիմալ համադրումը»։

Ձեզ կհետաքրքրի...