Ալիևը հայտարարել է, թե հայկական կողմը պատշաճ կերպով վերլուծում է «Զանգեզուրի միջանցքի» անխուսափելիության հարցը.

aliev

 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե «հայկական կողմը պատշաճ կերպով վերլուծում է Զանգեզուրի միջանցքի անխուսափելիության հետ կապված խնդիրները», գրում է «Ինտերֆաքսի» բելառուսական ծառայությունը: «Պատերազմից հետո առաջին փուլում Հայաստանը դեմ էր սրան: Սակայն ինձ վերջերս հայտնեցին, որ հայկական կողմն արդեն պատշաճ կերպով վերլուծում է այս միջանցքի անխուսափելիության հետ կապված խնդիրները: Ինչպես գիտեք, այժմ քննարկումներ ընթանում են եռակողմ ձևաչափով ՝ Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի փոխվարչապետների մակարդակով, և կան լավ արդյունքներ», – ասել է Ալիևը Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարի հետ հանդիպմանը: Ալիևը նշել է, որ «Զանգեզուրի միջանցքը կարևոր դերակատարություն է խաղում Ադրբեջանի ու Թուրքիայի միջև տրանսպորտային ոլորտում հետագա հարաբերությունների ամրապնդման համար։ ««Զանգեզուրի միջանցքը» նոր կապ կապահովի Թուրքիայի և Ադրբեջանի միջև: Մենք արդեն սկսել ենք երկաթուղու կառուցումը Հորադիզից մինչև Հայաստանի հետ սահմանը՝ «ազատագրված հողերի» վրա: Համոզված եմ, որ առաջիկա երկու տարիներին, գուցե երկուսուկես տարի անց, այս երկաթգիծը կաշխատի իր ամբողջ հզորությամբ», – հայտարարել է Ալիևը:   Տաթև Ֆռանգյան

factor.am

Ձեզ կհետաքրքրի...