Այսինքն մնացածը կարծում են, որ մեր ազգային շահին դեմ գնացողներ կան ու իրենք լո՞ւռ են. միջազգայնագետը` Այվազյանի հայտարարության մասին
«Լո՞ւրջ: Փաստորեն մի ամբողջ ԱԳՆ-ում միայն Արա Այվազյա՞նն է հրաժարական տվել, որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ ԱԳՆ-ն կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել: Միայն մեկ մա՞րդ:
Էդքան կենտրոնական ապարատում ու դիվանագիտական ներկայացուցչություններում աշխատողներից միայն մեկ մա՞րդ: Այսինքն մնացածը կարծում են, որ մեր ազգային շահին դեմ գնացողներ կան ու իրենք լո՞ւռ են: Լո՞ւրջ:
Չնայած զարմանալու բան չկա: Ղարաբաղը տալուց էլ համարյա բոլորը լուռ էին»:
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյան