Հայաստանի ուժային կառույցները պետք է գործի անցնեն. ԱԳ նախարարի բարձրաձայնումն անհետևանք չպետք է մնա. Թագուհի Թովմասյան

Taguhi

 Հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությամբ պայմանավորված՝ արդեն մի քանի օր է, ինչ ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում է: Վերջինս անդրադարձել է ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանի այսօրվա ելույթին՝ գրելով.

ՀՀ Արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանն իր հրաժարականի հիմնավորումներում շատ մտահոգիչ մտքեր է արտաբերել։

«Հուսով եմ, որ ձեզ ամոթով չեմ թողել, և իմ հրաժարականի որոշումը պայմանավորված էր հենց այդ պատճառով, որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել։ Մենք միասին երկար ճանապարհ ենք անցել, և այսօր ես ձեզ հրաժեշտ եմ տալիս ամենաբարի հիշողություններով»,- հայտարարել է ՀՀ արդեն նախկին նախարարը։

Սա նշանակում է, որ ՀՀ ուժային կառույցները պետք է գործի անցնեն։ Պետական, ազգային շահի դեմ քայլեր են արվում պարոնայք, արթնացեք։ Էլ ի՞նչ պիտի լինի, որ հասկանաք։ Մեր երկրի ազգային շահը վտանգված է… արձանագրում է պետական պաշտոնյան և, ի նշան բողոքի, հրաժարական տալիս։ Երկիր ենք կորցնում… պետականություն ենք կորցնում…

Ձեզ կհետաքրքրի...