Թուրք նախարարն այցելել է Արցախի գրավյալ տարածքներ

naxarar

 Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարաիսմայիլօղլուն տեղում կատարվող աշխատանքներին ծանոթանալու նպատակով այցելել է Արցախի գրավյալ տարածքներ:

Նա հայտնել է, որ Թուրքիան այդ տարածքների վերակառուցման հարցում ամբողջապես աջակցելու է Ադրբեջանին: 

«Թուրքիան Լեռնային Ղարաբաղի վերակառուցման հարցում ինչպես ինժեներական, այնպես էլ տեխնոլոգիական ամբողջ ներուժով կանգնած է եղբայրական և բարեկամական Ադրբեջանի թիկունքին»։

Թուրք նախարարն ադրբեջանցի պաշտոնակցի հետ եղել է Հորադիզ-Աղբենդ ճանապարհի շինհիրապարակում, ապա  ծանոթացել Շուշի տանող ճանապարհի կառուցման աշխատանքներին:

Քարաիսմայիլօղլուն նշել է, որ Հորադիզում մայրուղու և  երկաթուղու կառուցման մեծ աշխատանքներ են տարվում: 

 

ermenihaber.am

Ձեզ կհետաքրքրի...