ՀՀ-ում իշխանության եկան մարդիկ, որոնք ոչնչացնում էին բանակի մարտունակությունը․ Ռ. Քոչարյան

Qocharyan

 Հայաստանը պետք է բարեփոխի իշխանության համակարգը` սահմանափակելով վարչապետի լիազորությունները: Այս մասին ՌԲԿ-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Ըստ Քոչարյանի` Հայաստանի համար խորհրդարանական հանրապետության մոդելն  անհաջող է: «Հայաստանի ոչ մի նախագահ այնքան լիազորություններ չի ունեցել, որքան Հայաստանի վարչապետը: Դա ուղղակի անընդունելի է»,- ասել է նա:

Խոսելով այն մասին, թե ինչու Արցախյան վերջին պատերազմը հնարավոր դարձավ` Քոչարյանը նշել է․ 

«Հայաստանում իշխանության եկան մարդիկ, որոնք հետևողականորեն ոչնչացնում էին բանակի մարտունակությունը: Բանակի մեթոդիկ ոչնչացում, պատերազմի հերոսների բարոյական ոչնչացում, քրեական գործերի շարք, քաղաքական հետապնդումներ, կոռուպցիայի հետ կապված մեղադրանքներ, բանակին, բանակային ծառայությանը վերաբերող շատ բաների վերանայում»,-ասել է Քոչարյանը` շեշտելով, որ իշխանությունների հայտարարած բանակային բարեփոխումները որևէ աղերս չեն ունեցել պաշտպանողականության բարձրացման հետ:

Ձեզ կհետաքրքրի...