Ղժղժոցով փոխարինում է այն գործը, որը պետք է արվի հանգիստ ճանապարհով. Քոչարյանը` Փաշինյանի իշխանության մասին

Qocharyan

 Հայաստանում չեմ հիշում որևիցե իշխանություն, որն այդպիսի արտահայտություններով, քայլերով ու կոնկրետ գործողությամբ իր վերաբերմունքը ցուցաբերած լինի դատական իշխանության նկատմամբ։ Իրավաբան-գիտնականների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Սենց բաներ չեն եղել։ Միշտ մտածում ես՝ դատական համակարգն անկախ ճյուղ է, կարող է ինչ-որ բանից դժգոհես, բայց դա քեզ իրավունք չպետք է վերապահի նման կարգի գործողությունների դիմել։ Իշխանությունը չպետք է ղժղժացող լինի։ Եթե խնդիր ես տեսնում, փորձիր դրան լուծում տալ։ Իշխանությունը չպետք է հասարակության մեջ անընդհատ անհանգստություն, ներվը բորբողքող ինչ-որ բան անի»,-նշեց Ռոբերտ Քոչարյանը։

Վերջինս նկատեց՝ պետք է հանգիստ թողնել դատական իշխանությանը։ Նա նշեց, որ հիմա պետք է հնարավորություն տալ այդ իշխանությանը վերականգնվելու։

«Լավ աշխատող մեխանիզմը չպետք է ենթարկվի։ Պետք է ինքն իր գործն անի և դրա վատ աշխատանքը պետք է հասկանաս այն դեպքում, երբ ինչ-որ բան խանգարում է։ Նույնը պետական համակարգի մեջ է։ Ով շատ է ղժում, իր այդ ղժղժոցով փոխարինում է այն գործը, որը պետք է արվի հանգիստ ճանապարհով»,-նշեց Ռոբերտ Քոչարյանը։

Ձեզ կհետաքրքրի...