Իրանի նավատորմի ամենամեծ նավն Օմանի ծոցում հրդեհվել է ու խորտակվել

hrdeh

 Օմանի ծոցում Իրանի նավատորմի ամենամեծ նավի վրա չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով նավն ավելի ուշ խորտակվել է , գրում է CBS news-ը։ Ըստ իրանական լրատվամիջոցների տեղեկությունների՝ ողջ անձնակազմը՝ վթարային փրկարարական ջոկատների մասնակցությամբ, բարեհաջող կերպով տարհանվել է։ Ինչպես նշում է Fars գործակալությունը, միջադեպը գրանցվել է Օմանի ծոցում տեղակայված Ջասկ նավահանգստից ոչ հեռու։ Հրդեհի պատճառներն անհայտ են։  

Տաթև Ֆռանգյան

 factor.am

Ձեզ կհետաքրքրի...