Էրդողանն ասել է, թե ինչ է քննարկելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Բայդենի հետ հանդիպմանը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրք լրագրողների հետ զրույցում ասել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպմանը պատրաստվում է քննարկել Անկարայի և Վաշինգտոնի միջև հարաբերություններում առկա լարվածության պատճառները:
«Ես կհարցնեմ, թե մեր հարաբերություններն ինչո՞ւ են այսքան սրվել», — ասել է Էրդողանը և նշել, որ ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման տարիներին լարվածությունն այդ աստիճանի չէր, ինչպես նաև նման լարվածություն չի եղել նախկին դեմոկրատ նախագահների օրոք։
Թուրքիայի նախագահը Բայդենի վարչակազմիին մեղադրել է Անկարայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանն» աջակցությունը շարունակելու համար:
ՌԻԱ Նովոստի