Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում գործող «Ռենեսանս» ռեստորանի բակում, կա վիրավոր

renesans

 Հունիսի 1-ին վիճաբանություն-ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։50-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանում գործող «Ռենեսանս» ռեստորանային համալիրի բակում ծեծկռտուք է տեղի ունենում, տեղեկացնում է Shamshyan.com–ը։

Մինչ դեպքի վայր կժամանեին ոստիկանության Շենգավիթի բաժնի և ոստիկանության Չարբախի բաժանմունքի օպերատիվ խմբերը, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է  հնչել, որ դանակահարված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խմբի ծառայողներից մի քանիսը մեկնել են նշված բժշկական կենտրոն, որտեղ պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ՝ 51-ամյա Անդրանիկ Ստեփանյանն է, ով այնուհետև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից «աջ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք, աջակողմյան հեմաթորաքս» ախտորոշմամբ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Ըստ բժիշկների հայտարարության՝ նա ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

 

shamshyan.com

Ձեզ կհետաքրքրի...