Ավստրալիայի արաբական խորհուրդը երկրի վարչապետին կոչ է անում պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Կանաչ մայրցամաքի արաբական խորհուրդը աշխարհիկ կազմակերպություն է, որը ներկայացնում է մերձարևելյան 22 երկրների ավստրալացիների շահերը: Այն գործում է սոցիալական արդարության հաստատման և համայնքի առավել խոցելի մարդկանց կյանքի բարելավման ուղղությամբ:
Ավստրալիայի արաբական խորհրդի ղեկավարը նամակ է հղել երկրի վարչապետին, որում Սքոթ Մորիսոնին կոչ է անում քայլեր ձեռնարկել Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ: