«Օնիկի որդին 1.5 տարի աշխատել է իմ ենթակայությամբ, ես չեմ իմացել՝ ով է. պատերազմում 1-ին կամավորագրվողներից էր». Միքայել Համբարձումյան

Oniiki tghen

 ԱԱԾ նախկին ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանն այսօր «Արմնյուզ»-ի եթերում խոսել է ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի՝ պատերազմի ժամանակ տարած աշխատանքի մասին: «Օնիկ Գասպարյանին անձնապես գիտեմ, շատ հարգում եմ՝ որպես մարդ, որպես սպա: Տեսել եմ, որ 24-ժամյա ռեժիմով էդ մարդն աշխատել է շտաբից դուրս չգալու պայմաններում. դա իմ աչքի առաջ է եղել: Մարդկային մի բնութագիր ուղղակի ասեմ, որ պարզ լինի. Օնիկ Գասպարյանի որդին մոտ 1.5 տարի աշխատել է ուղիղ իմ ենթակայության ներքո, և ես նույնիսկ չեմ իմացել, որ նա իր որդին է: Այսինքն, մարդը ծառայել է սովորական ռեժիմով, ինչպես մյուս բոլոր օպերատիվ աշխատակիցները: Հետո, երբ մեզ մոտ կամավորագրումն սկսվեց, թե ովքեր պիտի մեկնեին ճակատ, առաջին անդամագրվողներից մեկն էլ հենց իր որդին էր…: Ես վստահ եմ, որ Օնիկը դեռ կխոսի, կներկայացնի, իր փաստարկները կբերի: Պատերազմի թիվ մեկ պատասխանատուն՝ և՛ հաջողությունների, և՛ պարտությունների մեղքի բաժինն ունեցողը բանակն է, ՊՆ-ն: Իրենք պետք է ասեն, թե ինչի մենք պարտվեցինք: Իմ համոզմունքն այն է, որ պատճառներից մեկն է այն, որ մեր քաղաքացիական կյանքը չհաջողվեց տեղափոխ

Ձեզ կհետաքրքրի...