Ժամը 10.00-ի դրությամբ ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 8 մեքենա

Verjin zang

«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ ճանապարհային ոստիկանությունն այսօր իրականացնում է ուժեղացված ծառայություն։

Ժամը 10.00-ի դրությամբ ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 8 տրանսպորտային միջոց, որոնցից 4-ի ղեկին եղել են անչափահասներ։

Ոստիկանությունը ևս մեկ անգամ հորդորում է՝ ձեռնպահ մնալ անչափահասներին մեքենա տրամադրելուց: Նաև կոչ է արվում պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։

Ձեզ կհետաքրքրի...