Քարվաճառում ականի վրա ադրբեջանցի լրագրողներ են պայթել.
Քարվաճառի շրջանում ադրբեջանցի լրագրողներին տեղափոխող մեքենան կանգնել է ականի վրա և պայթել: Այս մասին գրում է minval.az կայքը` հղում տալով AzTV ադրբեջանական պետական հեռուստաալիքի նախագահ Ռովշան Մամեդովին:
Պայթել է Ադրբեջանի ՊՆ «ԿամԱԶ» տեսակի ավտոմեքենան, ինչի հետևանքով 3 մարդ մահացել է, 4-ը՝ վիրավորվել
Մահացածներից են AzTV-ի և «Ազերթաջ»-ի աշխատակիցներ Սիրաջ Աբիշովը և Մաղերամ Իբրահիմովը: Դեպքի ընթացքում վիրավորվածներից է մեքենայի վարորդ Էմին Մամեդովը :