Շարունակվում են տարածվել կեղծ հայտարարություններ. «Կոկա-Կոլա» ընկերությունը զգուշացնում է կեղծիքի մասին

Cola

 Սպառողների շրջանում շարունակվում են տարածվել կեղծ հայտարարություններ ու հաղորդագրություններ, ըստ որոնց, մասնակցելով հարցմանը կարող են շահել մրցանակներ «Կոկա-Կոլա ՀԲՔԱ» ընկերության կողմից:

Այս մասին հայտարարություն է տարածել «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերությունը:  

««Կոկա-Կոլա ՀԲՔԱ» ընկերությունը ևս մեկ անգամ կոչ է անում բոլորին առավելագույն զգուշությամբ վերաբերվել այսպիսի ֆիշինգային նամակներին /հաղորդագրություններին, և, եթե կարծում եք, որ ձեր անձնական տվյալները վտանգված են, ապա խորհուրդ ենք տալիս զեկուցել իրավասու մարմիններին»,-ասվում է հաղորդագրությունում: 

Ձեզ կհետաքրքրի...