Քարոզարշավի ժամանակ բերման է ենթարվել 3 քաղաքացի. auroranews

3 qaghaqci

 Նիկոլ Փաշինյանի՝ Արմավիրի մարզում նախընտրական քարոզարշավի ընթացքում մեկ քաղաքացի բերման է ենթարկվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149.1֊րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու՝ նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու կասկածանքով։ ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից Auroranews-ի հարցին ի պատասխան հայտնեցին, որ վերջինս բերման ենթարկվելուց հետո փոխանցվել է ՀՀ ՔԿ֊ին։

Բացի այդ՝ ևս երկու քաղաքացի բերման է ենթարկվել ոստիկանություն՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182֊րդ հոդվածի՝ ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելու համար։

Ձեզ կհետաքրքրի...