Պատմության մեջ առաջին անգամ անօդաչու թռչող սարքն օդում լիցքավորել է կործանիչը (տեսանյութ)
Boeing ընկերության անօդաչու թռչող սարքն օդում լիցքավորել է ԱՄՆ ռազմածովային ուժերի կործանիչը: Ընկերությունից հայտնում են, որ սա պատմության մեջ անօդաչու թռչող սարքի միջոցով թռիչքի ընթացքում առաջին բարեհաջող լիցքավորումն է, գրում է meduza.io կայքը:
Փորձարկումը տեղի է ունեցել հունիսի 4-ին: Դրա ընթացքում MQ-25 անօդաչու սարքի թեստային մոդելը վառելիք է լցրել F/A-18 կործանիչի բաքերի մեջ: Լիցքավորվելիս կործանիչը գտնվել է անօդաչու թռչող սարքից 7 մետրից պակաս հեռավորության վրա:
Ընկերությունը նշում է, որ հաջող լիցքավորումից առաջ անօդաչու թռչող սարքը 25 փորձնական թռիչք է կատարել:
Boeing-ը MQ-25-ն արտադրում է Պենտագոնի հետ 805 միլիոն դոլար արժողությամբ պայմանագրի համաձայն, որը կնքվել է 2018 թվականին: Պայմանագրով զորքերին կմատակարարվի լիցքավորող 7 անօդաչու թռչող սարք:
ittrend.am