Իրանցի նախարարը մեկնում է Ադրբեջան՝ ճանապարհների և երկաթուղային բեռնափոխադրումների վերաբերյալ վերջնական պայմանավորվածություններ ձեռք բերելու

ayc adrbejan

Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մուհամեդ Էսլամին, բավական ներկայացուցչական պատվիրակության ուղեկցությամբ, հունիսի 8-9-ը կլինի Ադրբեջանում: Այս մասին հայտնել են Ադրբեջանում Իրանի դեսպանությունից, հաղորդում է Trend-ը: Համաձայն այդ հաղորդագրության՝ նախ իրանցի նախարարի հետ հանդիպումներ կանցկացվեն Նախիջևանում, այնուհետև նաև Բաքվում։ Նշվում է, որ երկօրյա այցի նպատակը երկու երկրների միջև ճանապարհների ու երկաթուղային բեռնափոխադրման ոլորտում վերջնական պայմանավորվածությունների ձեռքբերումն է։ Տաթև Ֆռանգյան

 factor.am

Ձեզ կհետաքրքրի...