ԱԳ նախարարի երեք տեղակալներն ազատվել են զբաղեցրած պաշտոններից

azatvel en

 ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը ստորագրել է Գագիկ Ղալաչյանին, Ավետ Ադոնցին ու Արտակ Ապիտոնյանին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոններից ազատելու մասին որոշումները:

Հիշեցնենք՝ երեկ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը հաստատել էր լուրերը, որ ՀՀ ԱԳ նախարարի բոլոր տեղակալները ներկայացրել են աշխատանքից ազատման դիմումներ:

Ավելի վաղ՝ մայիսի 27-ին, հրաժարական էր ներկայացրել նաև ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը:

Ձեզ կհետաքրքրի...