Հորդորում եմ՝ ոչ մի պարագայում հունիսի 20-ին չընտրեն Նիկոլ Փաշինյանին. Կապանի քաղաքապետ

qaxaqapet

 Այո, ես որևիցե քաղաքական ուժի անդամ չեմ, բայց արդեն առիթ եմ ունեցել արտահայտվելու, որ իմ կարծիքով բոլոր թեկնածուների շարքից երկիրը այս վիճակից հանելու, ինչպես նաև որոշակի դրական արդյունքների ակնկալիքներ կարելի է ունենալ միայն Ռոբերտ Քոչարյանից։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանը: 

Անդրադառնալով սահմանին տիրող իրավիճակին, նա ասաց. «Իրավիճակը մնում է նույնը, ինչ մայիսի 12-ի դրությամբ էր, որևիցե փոփոխություն չկա։ Իհարկե սահմանագծի երկայնքով տեղակայված են ինչպես մեր Պաշտպանության նախարարության զինված ուժերը, այնպես էլ ԱԱԾ սահմանապահ զորքերը, բայց սահմանների խախտման հետ կապված իրավիճակը նույնն է, թշնամին դեռ գտնվում է Սյունիքի սահմաններից ներս և հետ չի քաշվել։ Ես կարծում եմ, որ տվյալ իրավիճակում Նիկոլ Փաշինյանը որ երկրին էլ դիմի՝ Արևմուտքի ցանկացած երկիր կամ Ասիայի երկրներ՝ այդ դիմումները լուրջ չեն ընդունվելու, և մենք չեմ կարծում, որ դրա հետ կապված դրական արձագանք կամ լուծումներ ենք տեսնելու։ Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը հեղինակազրկվել է ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս, և դրա պատճառով է, որ Նիկոլ Փաշինյանի դիմումներին ընթացք չի տրվում»: 

 

Փարսյանը կապանցիներին կոչ արեց ոչ մի պարագայում հունիսի 20-ին չընտրել Նիկոլ Փաշինյանին:

Ձեզ կհետաքրքրի...