Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. բախվել են Nissan Tiida-ն ու Scania-ն. կան վիրավորներ.
Երեկ՝ հունիսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Բաղաբերդ թաղամասում բախվել են Կապանի բնակիչ, 33-ամյա Արսեն Ստեփանյանի իր վարած Nissan Tiida մակնիշի ավտոմեքենան և Չարենցավան քաղաքի բնակիչ, 57-ամյա Գեղամ Պետրոսյանի վարած Scania մակնիշի բեռնատարը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Ստեփանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխել է «Կապան» բժշկական կենտրոն: Ժամեր անց նույն բժշկական կենտրոն է տեղափոխվել Կապանի բնակիչ, 11-ամյա Հայկ Ստեփանյանը: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ավագյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
shamshyan.com